▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը պղծել է Արմավիրում տեղադրված Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ հայ առաքելական եկեղեցու տարածքում, գրանցվել է վանդալիզմի դեպք: Օրերս Արմավիրի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել է Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը. այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել է հենց Ալեքսեյ Վինոգրադով:

Այս քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ժամանակ տարածաշրջանային և տեղական իշխանությունները, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միության» անդամները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:

/filemanager/uploads/2019/11/week-2/vandalizm.jpg

Ավելի վաղ Վինոգրադովը հայտարարել էր, որ եթե հարցը լուծում չգտնի, ինքն անձամբ կանի դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее