pastinfo.am: «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի դիմումը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի նույն ինքը' «Բուռնաշ»-ի դեմ արդեն ստացվել է ՀՔԾ-ում և գտնվում է քննարկման փուլում:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
«Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել, որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: