▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում Է` հողերը քաղցկեղով հիվանդ են, այն տարածվում Է աղետալի կերպով.«168 ժամ»

«Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում Է` հողերը քաղցկեղով հիվանդ են, այն տարածվում Է աղետալի կերպով, պետք Է այղ հոդերի կարտոֆիլը ոչնչացնել։ Հիշեցնենք, որ պատգամավորն ահազանգել Էր, որ Արագածոտնի մարզի 4-5 գյուղերում հողերը հիվանդ են քաղցկեղով, և այդ հողերում աճեցված կարտոֆիլը պետք Է ոչնչացնել։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել Է, որ նախկինում Արագածի հողերը վարակված եղել են, սակայն վստահեցրել Է, որ այս տարի հիվանդացության ոչ մի խնդիր չկա, և գյուղացիները նորմալ բերք են ստացել։ Սակայն պատգամավորը վստահեցնում Է՝ այդ հիվանդությունը տարածվում Է երկրաչափական պրոգրեսիայով։

 

«Լուծումն այն է, որ պետք է կառավարությունը միջոցներ գտնի, ամբողջ վարակված բերքը գնի գյուղացուց ու ոչնչացնի, վարակված հողը պետք է մշակի,.բուժի շատ արագ կերպով։ Ուրիշ ճանապարհ չկա, գյուղացին էն վիճակում չի, որ կարողանա իր բերքը թափել, բանկի տոկոսն է վզին, երեխեքին կոշիկ պետք է առնի, և այս վիճակում է ապրում գյուղացին, նա վաճառելու Է։ Միակ տարբերակը՝ հայտնաբերել այդ օջախները, բերքը գնել գյուղացուց, ամբողջությամբ ոչնչացնել, իսկ հողակտորները բուժել»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել Է Լ. Խաչատրյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее