▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդ վերցված կնոջ հետ տղամարդը խաղասրահ է մտել գիշերը. նրանք ծանոթացել են 2 ամիս առաջ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 29-ին  զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, եւ նրա առնչությունը տուժողի հետ։ 

Հարցաքննվել են խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։

Նախնական տվյալներով՝ 31-ամյա տղամարդը վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ծանր հանցագործության համար դատապարտվել է երկարատեւ ազատազրկման։  Հայաստան է ժամանել 4 ամիս առաջ՝ արտաքսվելով ԱՄՆ-ից։ Տուժածի հետ ծանոթացել է մոտ երկու ամիս առաջ՝ Հայաստանում։  

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք է մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում։ Իսկ օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, կոտրել է խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը՝ ուշադրություն գրավելու համար։

Խաղասրահի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց  ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների եւ փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան։

Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։

Բժշկական կենտրոն տեղափոխված տուժած կնոջ մոտ բժիշկներն արձանագրել են պարանոցի կտրած-ծակած վերքեր, ձախ հոնքային շրջանի պատռած վերքեր, կապտուկներ՝ մարմնի տարբեր մասերում։

Դեպքի վայրի զննությամբ խաղասրահի տարբեր հատվածներում հայտնաբերվել եւ առգրավվել են սեւ գույնի երկար մազափնջեր, կանացի շորեր։

Հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ Գոռ Հակոբյանի անվամբ վարորդական վկայականը, վերջինիս անվամբ հաշվառված պետհամարանիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը, նշված ավտոմեքենայի բանալին, գումար, ինչպես նաեւ՝ «IPhone» ապրանքանիշի 2 բջջային հեռախոս։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, տոքսիկաքիմիական եւ ապրանքագիտական փորձաքննություններ։

Կարդացեք նաև` Տեսանյութ, թե ինչպես ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորեցին աղջկան պատանդ պահող տղամարդուն. վերջինս մահացել է

Պատանդ վերցրած տղան թմրամոլ է եղել և դատապարտվել է սպանության համար. աղջիկը նախկինում ևս դատվածություն ուներ

Տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բիլիարդանոցում տղամարդը դանակը դրել աղջկա վզին և սպառնում է սպանել նրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее