«Ի՞նչ վատ բան կա, որ այս կամ այն նախարարի բարեկամը, եղբայրը, տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով եւ հարստություն կուտակել»,- ասել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ու ավելացրել, թե «հարուստ լինել չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգեւոր հարստություն»։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Փաստորեն նախարարների բարեկամները Հայաստանում բիզնես են անում եւ հոգեւոր հարստություն կուտակում։ Օրինակ՝ ձեռք են բերում հարուստ ներաշխարհ, տոգորվում բարու եւ գեղեցիկի նկատմամբ անհուն սիրով եւ այլն։ Բայց, չգիտես ինչու, ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերում այլ բաներ են գրվում՝ ռեստորաններ, սաունաներ, հանգստյան տներ, գործարաններ...
Իսկ ընդհանրապես՝ Մինասյանն, իհարկե, իրավացի է, հարուստ լինելու մեջ վատ բան չկա։ Պարզապես զուտ պատահաբար այնպես է ստացվում, որ հարստանում են միայն պաշտոնյաների հարազատները, իսկ ուրիշներին դա ոչ մի կերպ չի հաջողվում»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում