▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաստորեն, Փաշինյանի տեսակետները նույնիսկ չի կիսում իր ընտանիքին պատկանող թերթը»

Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի տեսակետները նույնիսկ չի կիսում իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը». Փաշինյանը առավոտից երեկո գոռում է Կտրիճ Ներսիսյան, բայց ՀԺ-ն, գիտակցելով, որ իրական, ազգընտիր Վահեափառի անունը Գարեգին Բ է, անունը գրում է՝ ինչպես հարկն է, նաև արձանագրում է, որ Արամայիս Թախմազյանը արդեն կարգալույծ արված է: Կեցցե ՀԺ-ն»:

***

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее