Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձնագրայինի, նոտարիատի բաժինների ղեկավարները բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, մտերմուհիները, դուստրերը կամ բարեկամներն են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, այս թեման վերջին շրջանում սկսել են քննարկել իշխանությունում և մտածում են վիճակը փոխելու մասին: Ըստ այդմ, կադրային տեղաշարժեր են սպասվում Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում. ոմանց պաշտոնանկություն է սպասվում:
Գործընթացի ծիծեռնակը դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամ Արևիկ Հովսեփյանի պաշտոնանկությունն էր, ով օրերս ազատվեց Անձնագրային վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում