▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնավարման ժամկետն ավարտվում է. «Հրապարակ»

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1998-ից մինչ օրս ունեցել է 4 նախագահ, իսկ 2003-ից նախագահը Ռուբեն Հայրապետյանն է: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ ամիս, և ապրիլի 18-ին պետք է տեղի ունենան ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները: «Այս պահի դրությամբ ընդամենը 1 հոգի է հայտ ներկայացրել՝ Ռուբեն Հայրապետյանը, կարծես թե այլ մարդ չի ներկայացրել»,-ասաց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: ՀՖՖ նախագահ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее