▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնաթող փոխքաղաքապետը մեկ ամսում պարգեւատրվել է 4700 դոլարով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգեւատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։

Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее