«Մինչ հանրության լայն շերտերում քննարկվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրները, իսկ ժամանակին իրեն ամենայն հայոց ընդդիմություն հռչակած Արտաշես Գեղամյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, թե ինքն է ԱԱԽՔ-ի հավանական թեկնածուն, առավել քան ակնհայտ է դառնում, որ ԱԱԽՔ-ի պաշտոնը հորինվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու համար եւ սոսկ անձնական օգտագործման պաշտոն էր: Հայաստանի համար այս անհանգիստ օրերին, երբ պետք է, որ ազգային անվտանգության պահպանմանը միտված բոլոր օղակները, նաեւ վերոնշյալ ԱԱԽՔ-ը կարեւորեին երկրի անվտանգության ու սահմանների հարցը, պարզվեց, որ որպես այդպիսին անունը կա, իսկ ամանում չկա: Պարզվում է նաեւ, որ դեռեւս խաղաղ օրերին ստեղծված այս օղակի անհրաժեշտությունը հիմա էլ չկա»։
Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում