▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաստերի դեմ անզոր են նույնիսկ նավթադոլարները». Նարեկ Կարապետյան

Արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուի շնորհանդեսը: Գրքի հրատարակումը հովանավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Շնորհանդեսի ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նշել է այն պատճառները, որոնք հիմք են դարձել նման ժողովածուի հրատարակման համար:

«Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները:  Մասնավորաբար մեր որոշ հարևաններ հսկայական գումարներ են ներդնում թե իրենց հասարակությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնելու առավելապես հնարովի, կեղծ տեղեկատվություն: Նավթադոլարներով փորձում են կեղծել ու վերաձևել իրենց ու հաճախ նաև մեր պատմությունը: Մենք նման խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրն է պատշաճ մակարդակով աշխարհին մատուցել փաստերն ու իրականությունը: Եվ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ», -ասել է Նարեկ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյությում:

72157646506060533

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее