«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման –ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել։
Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձնանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել։
Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը։ Տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որեւէ հարցի հետ կապված որեւէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչ պետք է սպասի։
Կարելի է ասել՝ իշխանական թեւի շատ ներկայացուցիչներ այս պահին ցայտնոտի մեջ են ու չգիտեն՝ ինչ սպասել, եթե անգամ իրենք վերընտրվեն, ով որտեղ է լինելու։ Բանն այն է, որ Փաշինյանը իր թիմի անդամներից ոչ մեկի հետ անկեղծ չէ, ոչ ոք տեղյակ չէ անգամ, թե ընտրություններից հետո Փաշինյանը ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, ովքեր են իրենց դաշնակիցները, ու որ քաղաքական ուժի հետ է Փաշինյանը գաղտնի բանակցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում