▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի օգնականը TikTok-յան հոլովակով ցույց է տվել՝ ինչպե՞ս պետք է վարվել դատարկ շշի հետ

Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրիի Սարգսյանը գրանցվել է TikTok հարթակում և տեսանյութ հրապարակել` «Սիրենք մեր երկիրը» վերնագրով: Մեքենայի սրահում արված կադրերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը սովորեցնում է, թե ինչպես պետք է վարվել դատարկ շշի հետ: «Ուրեմն, տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,-ասում է նա տեսանյութում։ Պետք է ենթադրել, որ Նաիրիի Սարգսյանը փորձում է հեգնանքի միջոցով ցույց տալ, որ չի կարելի շիշ շպրտել մեքենայի պատուհանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее