«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:
Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նմաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չկա, եւ սահմանում եւս հանգիստ իրավիճակ է:
Իսկ, ահա անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, եւ որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում