«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեև ժամանակին քննադատել է նաև նախկին իշխանություններին։ 38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծել են։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Երեկ, սակայն, կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ Հարցրինք՝ իսկ նախորդ օրերին եղե՞լ է։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու, որովհետև չգիտեն՝ իրականում մենք ով ենք, որտեղից ենք զանգել, լրագրո՞ղ ենք, թե՞ չգիտեմ ով։ Հիշեցրինք, որ կես ժամ առաջ խոսել ենք և ինֆորմացիա ստացել։ Պատասխանեցին․ «Հիմա չենք կարող»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Փաշինյանի հարազատները ծեծել են երիտասարդ տղայի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet