▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «դաբրոն» ստացել են․ Նոր նշանակումներ են սպասվում

Այսօր Աշտարակում կայացած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ քննարկվել է Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի թափուր հաստիքը լրացնելու հարցը։

Հիշեցնենք․ այս պաշտոնը զբաղեցնող Յակով Ասատրյանը ազատվել էր աշխատանքից փետրվարի 2-ին՝ իր դիմումի համաձայն: 

«Հրապարակ»-ն է գրում ու հավելում․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշել են այս պաշտոնին նշանակել Ավինյանի դասընկեր և համատեղությամբ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին։

Իսկ Կենտրոնի թաղապետ են նշանակելու Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկեր և մարքեթինգի մասնագետ Պետրոս Պետոյանին: Մեզ ասացին, որ Աշտարակում հաջողվել է այս նշանակումները համաձայնեցնել Նիկոլ Փաշինյանի հետ և նա հավանություն է տվել»:

Լուսանկարը՝ Պետրոս Պետոյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее