«Հրապարակ»-ը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, և Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած է եղել այնտեղից, սակայն եկեղեցում են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Իսկ Փաշինյանը մտել, ցավակցել և արագ գնացել է մարզպետարան, որտեղ սրճել է թիմակիցների հետ և արագ հեռացել։ Ի դեպ, նա Կապան է մեկնել Տաթևի գրունտային ճանապարհով, որը դեռ նորոգվում է: Եվ թիմակիցների մոտ արդարացել է, թե ցանկանում էր տեսնել ճանապարհի շինաշխատանքները, սակայն ոչ մի տեղ չեն կանգնել, որ ծանոթանան կատարված աշխատանքներին։ Սյունիքում վստահ են, որ այս ճանապարհն ընտրվել է մի պատճառով` Փաշինյանը վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց»: |
Փաշինյանը Կապան է մեկնել գրունտային ճանապարհով. վախենում է․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet