ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատական գործում ներգրավված «Սիրունյան» փաստաբանական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը և ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»:
Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձն իրականացվել է 2013թ. հունվարի 31-ի գիշերը, և որպես մահափորձը պատվիրող, ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: