«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վաղն Ազատության հրապարակում ցնցող բացահայտումներ է անելու դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ:
ԱԻՄ-ը սոցհարցում է պատվիրել ու պարզել, որ այո-ն չի հաղթել: «Այս նյութով կարծես բավարար հիմք է ստեղծվում ԿԸՀ-ին մեղադրանք ներկայացնելու, որը չի կարողացել կանխել դավադրությունը եւ ժողովրդի քվեարկությունն ակնհայտորեն կեղծված է»,- ասել է Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը իր էջում գրել է. «Վերջ, կեղծ «Այո»-ականներ, ինքներդ ձեզ դատապարտեցիք ազգային արտաթորանք կոչվելու «պատվին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: