Պարույր Հայրիկյանը Հայաստանում է, և անցնելու է համալիր բժշկական հետազոտություն: Այս մասին այսօր Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը՝ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Ապա, նա մեկնել էր արտասահման` բուժման նպատակով: