«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը և ևս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երևան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:
Ենթադրվում է, որ Հայրիկյանին պատկանող հողակտորի վրա կատարվել է ոչ օրինական շինություն, և քաղաքապետարանը այն քանդել է տվել կամ պատրաստվում է քանդել, ինչն էլ ԱԻՄ նախագահը և ևս 7 անձ վիճարկում են դատարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: