▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Պուտինը պայմանագիրը «ջրել» է

Մի քանի օր առաջ Գալա-ին հարցազրույց տալիս նշեցի, որ Ադրբեջանը ինչպես կամենա, այնպես էլ օգտագործելու է Ռուսաստանից գնած զենքը, մինչդեռ Գյումրու 102 դիվիզիայի զենքը, որը իբր պետք է համալրի Ռուսաստանը, Հայաստանի ցանկությամբ  չէ, որ կարող է օգտագործվել: Պարոն Պուտինի կողմից իմ հայտնած գաղափարի աջակցությունը չուշացավ:
Նա հայտնել է, որ ռուսական ռազմակայանի զենքը Ադրբեջանի դեմ չի օգտագործվի:
Այ այսպիսի ռազմավարական գործընկերություն և հավասարակշռություն:
 Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը ասում է, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում այդ զենքը պետք է օգտագործվի Հայաստանի պաշտպանության համար՝ նույնիսկ եթե ագրեսորը Ադրբեջանն է: Փաստորեն պարոն Պուտինը կամ այդ պայմանագիրը մոռացել է, կամ, որ ավելի հավանական է, այն «ջրել» է:

«Ժառանգության» փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее