Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ բողոքողները ծեծել են FEMEN շարժման ակտիվիստուհիներին. ուկրաինացի աղջիկները փողոց էին դուրս եկել նույնասեռականներին աջակցելու նպատակով:
Երբ ինչ-որ պահի ցուցարարների առաջ հայտնվել են FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհիներն ու գոռացել. «Մենք հավատում ենք գեյերին», նույնասեռականների իրավունքներին դեմ արտահայտվողները հարձակվել են նրանց վրա ու խփել են աղջիկներին: