Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանը, չորեքշաբթի, մարտի 21-ին, 19.30-ին, հրավիրում է կոնյակի երեկոյի: Մեր հյուրն է լինելու աշխարհի ամենահայտնի կոնյակագործներից մեկը՝ «Փարիզ» կոնյակի արտադրության սեփականատեր Անտուան Ֆրանսուազը:
Ֆրանսիացի կոնյակագործը ոչ միայն կներկայացնի սիրո քաղաքի անունով կոնյակի պատմությունն, այլև կցուցադրի, թե ինչ կոկտեյլներ կարելի է պատրաստել «Փարիզ»-ից:
Երեկոյին ներկա կլինի նաև մեր հայրենակից, «Փարիզ» կոնյակի բաժնետեր, րանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ, Ֆրանսիայի գինեգործների միության անդամ Արթուր Ավետյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Փարիզի ցուցահանդես-համտեսի ժամանակ «Cognac Paris»-ը ճանաչվել է առաջինը: Ընկերության հետ համագործակցում են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք ենք երգչուհի Պատրիսիա Կաասը:
Կարդացեք նաև` Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում