▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը` Աշխարհի եռակի չեմպիոն

 

98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ Աշխարհի եռակի չեմպիոն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ջախջախեց ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում 10:1 հաշվով հաղթեց ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց իրանցի Սալեհիզադեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее