▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալաչն անհետացել է. «Հրապարակ»

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տևական ժամանակ է, ինչ փորձում ենք նրա հետ կապվել, բայց հեռախոսն անջատված է: Մտերիմներն ասում են, որ նախկին թեկնածուն որոշել է առժամանակ անհետանալ, որպեսզի խուսափի անցանկալի հարցերից և լրագրողների հետապնդումներից: Նաև հեռացել է հետագա անելիքների շուրջ խորհելու:

 

Այժմ Պալաչն զբաղված է իշխանության վերին օղակների հետ հարաբերություններ հարթելով, տրամադրություններ ճշտելով, որպեսզի կարողանա ապրել, և բիզնեսով զբաղվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Առեքսիմբանկը» դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչեն Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, որն իր վարկառուն է: Դրանից բացի, ոստիկանությունում դեռ զննություն է կատարվում նախկին թեկնածուի եղբոր և թիմակիցների թմրանյութ օգտագործելու պատրվակով բերման ենթարկվելու դեպքով: Եվ եթե թեկնածության ինքնագլուխ առաջադրումն ինչ-որ կերպ ներվեց նրան, ապա ընտրություններից հետո ընդդիմադիր, բողոքական խաղեր տալը կարող է թանկ նստել»,– գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее