- Ինչո ՞ւ են մարդիկ արտագաղթում:
Անկասկած, այս հարցին պատասխանելով հոգնեցին` և պատասխանողները, և ընթերցողները:
Պատճառների մասին ,կարծես, թե տեղյակ են բոլորը: Կարծես,թե խնդրի լուծման ճանապարհներն էլ վաղուց արդեն հայտնի են բոլորին:
Է, որ հայտնի են, ինչ...
Դե,արի ու մարդուն ստիպիր, որ տեսածին ու զգացածին չհավատա...Կախարդիր,իբրև այս կյանքում` վեհ գաղափարներին հավատարիմ ապրելու դիմաց,հաջորդ կյանքում`արդարությունը շռայլորեն կփոխհատուցի:Կամ սովորեցրու աչք փակել չապրած տարիների վրա,առանց ափսոսելու դեն նետելով դրանք,մանավանդ,սեփական զավակների կյանքից...
Դե` արի...
Գուցե, նաև փորձենք սովորեցնել մարդուն` չշոշափել,չնկատել,չտեսնել...
Գրպաններում,միմիայն` հոգս ու անորոշություն ունեցողին համոզենք,որ իր տեսած շքեղ դղյակներն ու կալվածքները մեր օրերի կառույցներ չեն,դրանք պատմամշակութային արժեքներ են,ազգային ճարտարապետության մտքի հինավուրց կոթողներ,որ մեր օրերում` հայտնաբերվել են ազգանվեր մարդկանց կողմից...
Համոզենք,Նա էլ հավատա...
Դե,եթե էսքանն անում-անում ենք,եկեք մի քանի բաներ էլ սովորեցնենք:
Օրինակ`ինչպես չհյուծվել,երբ քաղցած ես:Երբ քաղցած են` զավակներդ,հարազատներդ,մտերիմներդ:Եվ,որ այդ ամենով հանդերձ բոլորովին էլ բարդ չէ կյանքին` կուշտ ու գունազարդ աչքերով նայելը:Դեռ` ընդհակառակը,դատապարտելի է կյանքը գորշության մեջ տեսնելը:Բա,ամոթ չէ:
Հարցնում են,
- Ինչպես ես,-ասա,- Փառք Աստծո,լավ:
...Խաբիր` ինքդ քեզ,զավակներիդ,սիրելիներիդ,խիղճդ կողպիր,կաղապարվիր ստի ու կեղծիքի մեջ,ուրացիր ու դավաճանիր,թե իբր` «Աստված մի դուռ կբացի»:
Համոզենք,թե ի վերջո կանգ առնենք...
Թե չէ,արդեն զզվեցին` տո, պատասխանողն էլ,ընթերցողն էլ,տո`հարց տվողն էլ,օր-օրի դատարկվող հույսերն ու հավատներն էլ:
Պահ,իբր չգիտեք,հա,ինչու են մարդիկ` արտագաղթում...
Պահ, իբր չգիտեք` ինչու են մարդիկ արտագաղթում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet