▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ Կոլումբիան հետևում է «ռուս Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին

40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։ Բոլոր հեռուստաալիքներն իրենց ծրագրերը սկսում են նրա որոնողական աշխատանքների մասին ռեպորտաժներով, ներկայացնում մանրամասներ և փորձում հասկանալ, թե ինչպես է մոսկվայաբնակ տաքսիստը դարձել կոլումբիացի գերի: Այս մասին հաղորդում է Ntv հեռուստաընկերությունը:

Պարզվել է, որ Արսենը եկել էր Կոլումբիա դեռ աշնանը և միանգամից ուղևորվել ջունգլիներ, որտեղ շատ են թունավոր օձերն ու վտանգավոր գիշատիչները։ Այնտեղ գրեթե չկան ճանապարհներ, շատ են սակավաբնակ վայրերը, որտեղ արդեն 50 տարի է` գործում են ապստամբական բանակի մարտիկները։ Ռուսաստանի հյուպատոսությունում զարմանում են` նշելով` արդյո՞ք տղամարդը գիտակցում էր, որ իր ճամփորդությունը չափազանց ռիսկային է:

Ջունգլիներում Ոսկանյանը զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնք պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Եվրոպա։ Սակայն արդյունքում հայտնվում է ծուղակում։ Պարտիզանական ջոկատի մարտիկները նրան գերի են վերցնում։ Դիվանագետներն ու Կարմիր Խաչի առաքելությունը շուրջ կես տարի պայմանավորվում էին պատանդի ազատ արձակման հարցի շուրջ, սակայն վերջին պահին ամեն ինչ ձախողվում է։

Ապստամբները պատրաստվում էին պատանդին հանձնել իշխանություններին, այդ մասին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն պատանդը հարձակվել է ապստամբների վրա, վիրավորել հինգ մարդու և դիմել փախուստի` չնայած որ ինքն էլ վիրավոր է եղել այդ պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее