Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ ռեժիսոր Արշակ Զաքարյանն այն մակագրել է այսպես.
Ողբամ զքեզ «Հայոց արվեստ»:
Իսկ հրապարակախոս Արծրուն Պեպանյանը հետևյալ գրառումն է արել.
Եթե Նոբելը ամենատխմար սերիալի համար մրցանակ սահմանած լիներ, ապա այն ամեն տարվի կտրվեր մերոնց:
Երեկ մեկի տանն էի, սա էին նայում: Հարկադիր մի քանի րոպե նայեցի:Հենց այս դրվագը նայեցի: Մի գոռոց, մի ճվաղոց, մի բղավոց: Ասես հույզեր արտահայտելու այլ ձև չկա: Լավ, սցենարիստը հասկացանք: Բա ռեժիսո՞ր էլ չկա...
ՀԳ մշակութի նախարարին մի հիշեք. նա ասել է՝ եթե սերիալը կա, ուրեմն պահանջարկ էլ կա: