«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին ձախ աչքի վնասվածքով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Արթուր Գրիգորյանը: Պարզվում է՝ նախորդ օրը՝ հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Մամա միա» սրճարանի հետնամասում Սարի թաղի բնակիչ 24-ամյա Գեւորգն է «iPad»-ով հարվածել Արթուր Գրիգորյանին: Թե ինչու, դեռ պարզ չէ: Հուսանք՝ ոստիկանները կճշտեն, քանի որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, Գեւորգը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Օղակաձեւ զբոսայգում iPad-ով ծեծել են Արթուր Գրիգորյանին. «Ժողովուրդ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet