«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում