▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր մտածում են, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունները ավարտվել են, սխալվում են․ Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է «Հրապարակ»-ի լրագրող Աննա Պապիկյանի հարցերին՝ իր փաստաբան Հարություն Բաղդասարյանի միջոցով։

Հատված հարցազրույցից. 

-Պարոն Մանուկյան, «Սասնա ծռեր»-ը ամիսներ շարունակ հանրության, քաղաքական դաշտի քննարկման թեման է, խոսակցությունները բազմապիսի են՝ սկսած նրանից, որ դա եղել է քաղաքական պատվեր մինչև ինքնաբուխ գործողություն: Չնայած դուք բազմիցս նշել եք, որ «համբերության բաժակ»-ը լցվել էր, այդ պատճառով եք դիմել այդ քայլին, այնուամենայնիվ, կխնդրեի մեկնաբանել բազմաթիվ այդ խոսակցությունները:

Այո, դա պատվեր էր, ոչ միայն պատվեր, այլ հրամայական, բայց հայ ժողովրդի կողմից այս չարիքի իշխանության դեմ։ Եվ ովքեր մտածում են, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունները սրանով ավարտվել են, չարաչար սխալվում են, բանտում կլինենք, թե ջաղացի քարի տակին, դուրս ենք գալու միշտ անսասան ու ձեռքներիս թուր կեծակին։ 

-Պարոն Մանուկյան, կուլիսներում խոսվում է՝ գուցե խմբի տղաների նկատմամբ համաներում կիրառվի: Այդ մասին ի՞նչ կարծիք ունեք, իրատեսակա՞ն է:

Եթե չեմ սխալվում, համաներում կիրառում են կամ չեն կիրառում հանցագործների նկատմամբ։ Այդ իշխանությունն է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի «Սասնա ծռեր»-ի կամ հայ ժողովրդի կողմից համաներման արժանանա։ Այնպես որ հանցագործները այլ վայրում են, ոչ մեր մեջ։ Ընդհակառակը, «Սասնա ծռեր»-ից և ոչ մեկը քրեական անցյալ չունի, այնպես որ մենք արդարության մարտիկներ ենք, ոչ թե հանցագործներ, իսկ արդարության մարտիկները համաներման կարիք չունեն։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее