▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի ատամնաբույժերը

Ատամնաբույժի միջազգային օրը ողջ աշխարհում նշվում է փետրվարի 9-ին: Հուսով ենք` այս օրը նշելու ավանդույթն աստիճանաբար տարածում կգտնի նաև մեր երկրում` հաշվի առնելով այս մասնագիտության կարևորությունն ու առանձնահատկությունը: Կարծում ենք նաև, որ այդ հարցում իրենց որոշակի ներդրումը կունենան նաև շոու-բիզնեսի այն հայտնիները, ովքեր մասնագիտությամբ հենց ատամնաբույժ են: Այլ հարց է, որ ինչ-ինչ պատճառներով նրանք մասնագիտական կրթության մասին հիշում են միայն առիթից առիթ` գերադասելով զբաղվել հանրային այլ աշխատանքով: esyes.am-ը ներկայացրել է շոու-բիզնեսի ատամնաբույժ հայտնիներին, ինչպես նաև առհասարակ բժշկական կրթություն ունեցող հայտնիներին:
Գրիշա Աղախանյանը չնայած ավարտել է բժշկական ինստիտուտը և 2,5 տարի աշխատել իր` ատամնաբույժի մասնագիտությամբ, սակայն իրեն ավելի հոգեհարազատ համարեց արվեստը: Երգիչ, հաղորդավար-շոումենը նկատում է, որ բժշկական ինստիտուտ ընդունվել է «մի քիչ իր, բայց ավելի շատ մամայի ցանկությամբ»: Աշխատանքային կարճ ժամանակահատվածում անգամ ունեցել է նաև հայտնի այցելուներ. ատամները Գրիշայի մոտ է բուժել երգիչ Արամոն: Շոումեն-ատամնաբույժն անկեղծորեն ասել է, որ ընկերը գոհ է մնացել իր աշխատանքից և ծիծաղելով հավելել է, որ ատամն ընկել է, բայց դրած պլոմբը մնացել: Գրիշան չի զղջում, որ չի շարունակել աշխատել ատամնաբուժության ոլորտում և կարծում է` որոլորտում առավել պիտանի ես, այնտեղ էլ պետք է գործի անցնես: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին` նա չի դժգոհում` հիշելով. «Երբ 90-ական թթ.-ին նոր էի մուտք գործումշոու-բիզնես, ոլորտի վիճակն այնքան էլ լավ չէր, նույնը կարելի է ասել ատամնաբուժության ոլորտի մասին: Ես բազմաթիվ ատամնաբույժների գիտեմ, որ հազիվ են գոյություններն ապահովում: Չնայած չի բացառվում, որ լավ ատամնաբույժն ամեն ժամանակ էլ իր աշխատանքը կունեն»: Գրիշա Աղախանյանը չի բացառել, որ հետագայում հնարավոր է «վերադառնա իր հին տաշտակին»:
Գրիգոր Նազարյանի` բժշկական ինստիտուտ ընդունվելու ցանկությունը հենց իրենն էր և, իր խոսքերով, լավ էլ սովորել է: Ատամնաբույժի մասնագիտությամբ շատ կարճ ժամանակ աշխատել է դեռ 2-րդ կուրսից: Ինչ վերաբերում է այժմյան աշխատանքին` Գրիգորը նկատում է, որ շոու-բիզնեսում աշխատելու նախահիմքը եղել է դեռ դպրոցական տարիներից, ապա ինստիտուտից, երբ ստեղծվեց ՈւՀԱ-ի մեր թիմը և այդպես էլ շարունակվեց: «Թաթա Production»-ի գլխավոր պրոդյուսերը նշել  է, որ շատ գոհ է, որ այս աշխատանքում ունի նաև բժշկական կրթություն, քանի որ, ըստ նրա, «լավ է, երբ մարդկանց հետ շփվելիս գիտես նրանց ներքին օրգանների աշխատանքի մասին»:


Հայտնի ատամնաբույժերից է նաև ՈՒՀԱ-ի «ԵրՄի» թիմից Ռաֆայել Հովհաննիսյանը, ով նույնպես այսօր չի աշխատում իր մասնագիտությամբ: Եթե առավել լայն ասպեկտով դիտարկենք, ապա մեր շոու-բիզնեսում բժշկական կրթություն ունեն նաև Միշոն, Արամ MP3, Աշոտ Լյուդվիգովիչը, Մարկ Սաղաթելյանը և շատ ուրիշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее