Հայրենասեր է այն անձը, ով հանուն իր հայրենիքի պատրաստ է անգամ իր կյանքը զոհել: Հայոց պատմության էջերը լեփ-լեցուն են նմանատիպ քաջազուններով: Արդյոք դրանք կհամալրվե՞ն այսօր: Գուցե այո, գուցե և ոչ: Սակայն ինչը խթան կհանդիսանա, որ քաջերի շարքը չհամալրվի Հայկի, Տիգրանի, Անդրանիկի օրինակին հետևող դյուցազուններով: Դա դեռ մի կողմից, իմ կարծիքով իրենց կյանքը ներկա պահին հայրենիքի համար կտան մատների վրա հաշված մարդիկ: Դա գալիս է ոչ ճիշտ դաստիարակությունից, որի հիմքում ընկած է եսասիրությունը: Մի փոքր ներկայացնեմ հիմիկվա հայ տղերքի հիմնական բնութագիրը: Ամբողջ օրը մտածում են, թե ինչ մեքենա կամ հեռախոս գնեն, կամ իրանց լակոտավարի են պահում, գնում են Օպերա, սրա-նրա հետևից խոսում, ինչին ես ականատես եմ լինում ամեն օր: Ամեն օր ես ականատես եմ լինում, թե, փոխաբերական իմաստով ասած, ոնց է իրենց հոտը պխտորում էս քաղաքի օդը:
Ըստ իս՝ դաստիարակչական առաջնային կառույցներ են համարվում ընտանիքը և դպրոցը: Բնականաբար հենց այս երկու օջախներից է բխում հայրենասիրական ոգու սերմանումը երեխայի մեջ: Արդյոք վերջիններս պատշաճորե՞ն են ի կատար ածում իրենց վրա դրված նշանակալից պարտականությունը: Ակնհայտ է, որ դրանք վերջին ժամանակներս թերանում են իրենց գործում՝ հանգեցնելով հայ պատանու հոգում հայրենասիրական ոգու կորստին: Իրականում սա մի մեծ անցք է թողնում երեխայի դաստիարակության վրա: Ահա այսօր հայ հասարակությունում այնքան էլ գերակշիռ մաս կազմողները չեն հանդիասանում բուռն հայրենասիրական ոգով տոգորված երիտասարդները:
Ուրեմն՝ գիտակցելով այսքանը՝ ինչո՞ւ չնպաստել մեր հայրենի հողերի ընդլայնմանը, մեր հայրենիքի բարգավաճմանը և շենացմանը: Ինչո՞ւ չլինել հայրենասեր և այդ ոգով իսկ դաստիարակել մեր սերունդներին: Դրա համար ընդամենը պետք է, որ մենք, գեթ մեկ վայրկյան մեր անձնական հոգսերը մոռանալով, խորհենք և, ինչու ոչ, նաև լուծումներ տանք մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին, ոչ թե սաղ օր նստած մտածենք, թե սրան-նրան ոնց քցենք կամ իրար միս ուտենք: Ի վերջո կարելի է այս պարագայում հիշել հայ ֆիդայիններին, ինչպիսիք են օրինակ Մոնթեն և Ասքոն: Մի՞թե նրանք կարևորում էին իրենց անձնական կյանքը իրենց հայրենիքից: ՈՉ: Իսկ այժմ, երբ մեզ չի սպառնում և ոչ մի պատերազմ, հարկավոր չէ զոհել մեր իսկ կյանքը, անհրաժեշտ է լինել հայրենասեր և բարձր գնահատել մեզ ընձեռնված յուրաքանչյուր մասնիկը:
ՎԻԳԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից