Տեսանյութում Արա Խ. Մանուկյանը երեք հարց եմ հղում ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մի արտահայտության վերաբերյալ, որը նա արել էր Policy Forum Armenia կազմակերպության կողմից 2009 թ. մայիսի 25-ին Երեւանում կազմակերպված «Դիմագրավելով համաշխարհային փոթորկին» տնտեսագիտական ֆորումի ժամանակ:
Հրանտ Բագրատյանի խոսքն ամբողջությամբ կարդացեք ստորև`
Սպանություն չեմ հիշում: Բայց հիշում եմ, օրինակ, մեր ժամանակ ստեղ մարդը բերել մի միլիոն դոլար էր ծախսել, վռնդեցին(ք) երկրից: Մենք, իմանալով… Կառավարությունը մարդու թիկունքին կանգնած էր, եգիպտահայ էր: Վռնդեցին: Միջավայրը սոցիալական, նորությունը, ընդհանրապես դա փիլիսոփայական կատեգորիա ա. հայկական հասարակությունը պահպանողական ա իրա մեջ, շատ պահպանողական: Մենք նույնիսկ… Ես Ձեզ անկեղծորեն ասեմ, որ շատ բարեկամ դեսպաններ եմ ունեցել: Ասենք, որ նստում ենք սեղան, ասում են, որ սկսում եք Ձեզ գովել, որ շատ հին եք, շատ լավն եք, մենակ, որ մենք արդեն մեզ չգովեինք, որ հին ենք, հատկապես, որ լեզուն տարբեր ա, որովհետև զզվացրել ենք բոլորին: Իմ կարծիքով զզվացրել ենք և… Էդ դեսպանները, մինչև 2-3 տարի աշխատում են, մեզ սիրում են, 3-րդ տարուց հետո փոխվում ա վերաբերմունքը: 5-րդ տարուց հետո լռում են մեր մասին խոսելուց: Հասարակությունում կա… Սփյուռքահայության մասով ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հետևյալի վրա՝ չկա դեպք հաջող, լուրջ բիզնեսի: Չկա համարյա դեպք լուրջ բիզնեսի: Մարդիկ, կան դեպքեր, մարդիկ գալիս, ասում են՝ փողը, մենակ թողեք: Դրա դիմաց, ասենք, վերցրեք ռուսական կապիտալը, հա, որ դրսից ա: Ո՞նց ա, որ լավ հարմարվում ա՝ իրա մեխանիզմներով, «ատկատներով» և այլն: Հիանալի: Ու լավ աճում են: Սա շատ ցավալի է: Մինչդեռ Սփյուռքը… Սփյուռքից մենք ոչ միայն փող ենք ուզում, այլ բիզնեսի կուլտուրա: Եվ դա մեր ազգային ցավն ա: Մենք էսօր չունենք հայկական էկոնոմիկայում որևէ լուրջ, ես չեմ ասում ընդհանրապես չկա, լուրջ բիզնես, որ առաջացել ա: Ավելին՝ կարող եմ ասել մի քանի հիանալի պրոյեկտներ, որոնք ձախողվել են, կամ էդ գործարանները կիսատ հզորությամբ են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում: Սա շատ ցավալի է: Սա նաև ցույց է տալիս. երբեք ՀՀ գերագույն խորհուրդը՝ ազգային ժողովը, կառավարությունը չի նստել, չի խորհել, որևէ օրենք չի ընդունել Հայաստան-Սփյուռք ինտեգրացման մասին: Երբեք նման խոսակցություն չի եղել: Ես չեմ կարդացել նույնիսկ մեկ հոդված էդ մասին, լուրջ հոդված՝ ինչպես պետք է ինտեգրել: Ամեն ինչ ավարտվել ա որպես կանոն, չեմ ասում 100% (չի հասկացվում) մակարդակով… Սա շատ ցավալի ա: