ASEKOSE.am-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հավանական հրաժարականից հետո, որը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հասարակության բողոքի` օրեցօր ահագնացող ֆոնի վրա կարծես թե անխուսափելի է դառնում, քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի ավագանու ՀՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը:
Հովիկ Մուսայելյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրենն է և համարվում է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության «սպիտակ» և ինտելեկտուալ դեմքերից մեկը: