▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կփոխարինի Արմեն Աշոտյանին

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու եւ նոր կազմ են ընտրելու։

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։

Մենք տեղեկացանք, որ այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողականբժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը եւ երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունում են՝ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ եւ ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее