«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին՝ անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա:
Թե ինչն էր քրեական հեղիկանության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:
«Թե ով է «զակազ» տվել Սարգսին, ցավոք, հիմա մեզնից եւ ոչ ոք նման պատասխանատու հայտարարություն չի կարող անել: Բայց որ թշնամիներ, չուզողներ, նախանձողներ ոնց էլ լիներ կունենար, դա փաստ է: Պատմում էր, որորոշակի խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, որի պատճառով ընտանիքի հետ Ախալքալաք էր եկել: Բայց թե ինչ ու կոնկրետ ում հետ, չեմ հարցրել, հետաքրքրվել. Ինքը «վաբշե» իր անձնականի մասով շատ փակ էր: Կարծում եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցած ռազբորկաների արդյունքն է այս դաժան սպանության պատճառը: Ինքը սաղի հարցերով ապրում էր, օգնում էր բոլորին անխտիր, թե այստեղ, թե՝ ՌԴ-ում: Ըտենց ջավախցի չկար, որ դիմեր իրեն ու ինքը մերժեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում