Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ նախատեսված «Գայանե» բալետի ներկայացումից առաջ Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։ Ներկայացման տապալումը կազմակերպել են վարչական մասի 10 աշխատակիցները, որոնք օրեր առաջ ծանուցագրով ազատվել են աշխատանքից։
«Թատրոնի ղեկավարությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Դահլիճը լեփլեցուն էր, բոլոր տոմսերը ,-սա պաշտոնական մեկնաբանությունն էր՝ հավաստիացման հետ միասին, որ «Գայանե»-ն տապալած արտիստները բացատրագիր կգրեն, իսկ ներկայացման բոլոր տոմսերը կվերադարձվեն և հետ կտրվեն դրանց գումարները:
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ «խռովության» հետևում կանգնած են «Կլուբնիկ» մականունով փողային երաժիտը, նրա որդին ու ևս մի քանի «համախոհներ», որոնք մյուսներին համոզել են, թե կրճատումները ուշ թե շուտ նաև իրենց են հասնելու:
Նշենք նաև, որ նման իրավիճակ ստեղծվել էր Օպերայի և բալետի թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո, երբ նույն երաժիշտները տապալել էին «Անուշ» օպերայի ներկայացումը:
Ավելացնենք, որ , ըստ օպերայի և բալետի թատրոնում տարածված ասեկոսեների, նույն մարդկանց ձեռքի գործն է նաև մշակութային օջախի ղեկավարներից մի քանիսի՝ այդ թվում ֆինանսական տնօրեն Կարինե Կիրակոսյանի հասցեին համացանցում վարկաբեկիչ նամակներ և լուսանկարներ տարածելն ու դրանք լրատվամիջոցներին «հրամցնելը»:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան