▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր հանցագործ աշխարհի ամենադաժան թագուհին` «Սև այրին». shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Հանցագործ աշխարհի պատմության մեջ կանայք շատ հաճախ իրենց դաժանություններով գերազանցում են տղամարդկանց: Այսօր Ձեզ կներկայացնենք 1960-ականների՝ հանցագործ աշխարհի ամենավտանգավոր եւ դաժան հանցագործներից մեկի` ազգությամբ հրեա Մարիա Բերգերի ձեռագիրը, որին հանցագործ աշխարհում կնքեցին «Սեւ այրի» մականվամբ, սակայն ոչ նրա համար, որ նա կորցրել էր իր ամուսնուն:

Մարիան իր առաջին սպանությունը կատարել է վրեժխնդրությունից դրդված, երբ երեկոյան գնում էր հայտնի թատերական նկարիչ Թոֆիկ Բայրոմովին հրաժեշտ տալու: Ադրբեջանցին, չկարողանալով զսպել իր անհագ եւ անպատասխան կրքերը, սուրճի մեջ քնաբեր է լցնում եւ տիրում քնած աղջկան: Մարիան, երբ գիշերվա կեսին արթնանում է, իր կողքին տեսնում է խռմփացնող, քաչալ ու ցմփոր ադրբեջանցուն: Մազոտ ու այլանդակ տղամարդու մարմինը խորշանք է առաջացնում նրա մոտ եւ նա, լողասեղանից վերցնելով ածելին, առանց խղճի խայթի կտրում է իրեն տիրացած ադրբեջանցու պարանոցը՝ իր հետեւից վերացնելով բոլոր հետքերը:

2 օր անց արդեն նա Ավստրալիայում խմում էր հաջող օպերացիայի կենացը: Մեկ ամիս անց, սակայն, Մարիայի ուրախ օրերն ավարտվում են, քանի որ նրան զորակոչում են իսրայելա-սիրական սահմանային գոտիներից մեկը: Առաջին սպանությունից հետո նրա հոգում խղճի զգացումը վերջնականպես մեռնում է, եւ նա սկսում է գործել ավելի վճռական, արագ ու հստակ: Բայց, քանի որ ծառայությունը նրա ծրագրերի մեջ չէր մտնում, նա մեկօրյա արձակուրդ ստանալուց հետո, հատելով Լիբանանի սահմանը, Բեյրութից թռչում է Փարիզ:

Մարիան, թեեւ, տիրապետում էր լեզվին, բայց չուներ կյանքի շարժիչ ուժերից մեկը՝ փող: Հետեւաբար, էժանագին աշխատավարձով վարձվում է ցածրակարգ սրճարանում՝ որպես աման լվացնող, ծայրահեղ գումարով տրվում այն տղամարդկանց, ովքեր կարող էին փոքրիշատե լավ վճարել եւ զզվելի չէին: Փարիզում նա աստիճանաբար նոր գիշերային ընկերներ է ձեռք բերում եւ կրկին անցնում խմելուն ու թմրանյութերին:

Շարունակությունը և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее