Համացանցում հայտնվել է «Դլե Յաման» երգի ռեմիքս տարբերակը, որի հեղինակը DJ Սերգեյ Լևաշովն է: Ձայնագրությունում լսվում է ռուսական էստրադայի` Հայաստանում ծնված ազգությամբ քուրդ երգչուհի Զառայի` «Դլե Յաման» կատարումը:
Միգուցե ռուս DJ-ի այս քայլին շատ հայեր քննադատաբար մոտենան, ինչպես համացանցի օգտատերերից Վահան Չարխչյանը, ով տեսանյութը տեղադրելով յութուբյան իր էջում նաև հարց է բարձրացրել`Ո՞վ է թույլ տվել «Դլե Յաման»-ից տժժիկ «սարքել»:
Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:
Կատարումը` ստորև.