Ազգային գաղափարներով առաջնորդվող ազգային քաղաքական գործիչ, ում համար բացարձակ արժեքներն են Ազատությունը, մարդու արժանապատվությունը և ընկերությունը: Նրա ամբողջ ընտանիքը դեմ է դուրս եկել չարի կայսրությանը, ենթարկվել է բռնաճնշումների և բանտարկությունների որից զերծ չի մնացել նաև Շանթը, ով բանտարկվել է ԽՍՀՄ և երրորդ հանրապետության տարիներին: Առաջինն էր, ով 1988-ին Ազատության հրապարակում հայտարարեց նստացույց և հացադուլ: Արցախյան շարժման ժամանակ զինաթափեց մի քանի ոստիկանական տեղամաս՝ իր ջոկատը զինելու համար: Շանթի ցեղակրոն խումբը ազատեց Օմարի լեռնանցքը, ուր զոհվեց Հեթանոս Գագոն:
2008 թ մարտի 1-ին, երբ ընդիմության լիդերները փախած էին, Շանթը բարձրացավ հարթակ և կանխեց խուճապը: Որի համար դատվեց և ազատ արձակվեց:
Լինելով Նժդեհյան գաղափարախոսության կրող, նա առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.
.Իշխանության փոխելու համար ընդունելի է ցանկացած մեթոդ:
.Անարժան իշխանությանը հեռացնելու համար պետք են զոհեր:
.Քաղաքական գործիչը, թեկուզ զոհողության գնով, պարտավոր է իր խոսքին տեր լինել: