▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է պատվիրատուն. Փաստաբանը ձայնագրություն միացրեց «Կարմիր խաչում»

Ո՞վ է պատվիրատուն. Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ձայնագրություն միացրեց «Կարմիր խաչում»

«Հայկական կարմիր խաչ» ընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Լևոն Մնացականյանը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում ընկերությունում՝ գոտկատեղից ներքև հարված է: Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հարվածի մասին է խոսքը:

«Հայկական Կարմիր խաչ» ընկերության փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ արձագանքեց՝ իրենք հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացրել, սակայն դատախազությունը դեռևս ընթացք չի տվել, իսկ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո վերջինս տուժող է ճանաչվել:
«Խոսքը ավելի քան 10 հաղորդումների մասին է, այդ թվում՝ 60 միլիոն դրամ և ավելի գումար «Կարմիր խաչից» անհետանալու, ինչպես նաև ապօրինի գույք օգտագործելու մասին»,- պարզաբանել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական Կարմիր խաչ» ընկերությունում արդեն 5-րդ օրն է՝ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее