▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է լինելու Փաշինյանի հաջորդ «թիրախը»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին:
«2024թ-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:
Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է տարբեր մարզպետների ու նախարարների աշխատանքի մասով, ՔՊ-ում չեն կարծել, թե Փաշինյանը կտրուկ քայլերի կգնա ու չի խնայի անգամ իր մտերիմներին:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ-երում ու կառավարական կաբինետում սկսած այս զտումները շարունակական են լինելու. առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն, այդ իսկ պատճառով հիմա բոլորը շունչները պահած սպասում են՝ ով է լինելու նրա հաջորդ թիրախը:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են կայացվել, որ իշխանականներն անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների անուններ չեն հասցրել քննարկել ու հիմա փնտրտուքների մեջ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее