«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքին ման ընթացքի վերաբերյալ»:
Ավելին վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկ 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը վտանգ չի սպառնում:
«Իրավունքին» հաջողվել է որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել Լ. Տեր-Պետրոսյանի աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկած բժիշկներից մեկի մասին՝ ազգությամբ հայ Գալուստ Յուքարի: Նախ նշենք, որ նա ծնվել է այժմյան Թուրքիայի Սիվաս (Արեւմտյան Հայաստան, Սեբաստիա) քաղաքում, որտեղ մինչեւ 1915 թվականն ապրում էին հայեր: Եվ բժշկական կրթությունը նույնպես ստացել է Թուրքիայում: Ապրելով ԱՄՆ-ում եւ անգլերենից բացի տիրապետելով եւ թուրքերենին, եւ հայերենին, ասում են, որ նա իր հայ հիվանդների հետ շփվում է մայրենի լեզվով:
Բայց հավանաբար, միայն սա չէ պատճառը, որ Լ. Տեր-Պետրոսյանը հենց Յուքարին է ընտրել բժիշկ:
Եվս մեկ հետաքրքիր փաստ է մեզ հայտնի դարձել. նախորդ տարի լույս տեսած ամսագրերից մեկում, որի հենց առաջին էջում իր ողջույնի խոսքն է ասել ՀՀ երկրորդ նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը, անդրադարձ կա նաեւ Գ. Յուքարին: Ուստի՝ չի բացառվում, որ առաջին նախագահի գրասենյակին բժշկի ընտրության հարցում օգտակար են եղել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի խորհուրդները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում