▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է «Իգլայի» գործով երրորդ կալանավորվածը.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.«Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երրորդ կալանավորվածն ապահովված անձնավորություն է, բայց չգիտես ինչու հրաժարվել է փաստաբան ունենալուց: Ավելին, երբ նրան առաջարկվել է հանրային պաշտպան, նա հայտնել է, որ ի վիճակի է մասնավոր պաշտպան ունենալ, բայց չի ցանկանում:

Որոշ տեղեկությունների համաձայն, նա հենց այն անձնավորությունն է, ով ցուցմունք է տվել Բաբայանի եւ մյուս կալանավորվածի դեմ, սակայն մինչ օրս նրանց հետ առերեսում չի կազմակերպվել:

Նշենք, որ թե Բաբայանի, թե Սանասար Բագրիելյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ կալանավորվելուց հետո իրենց պաշտպանյալների հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее