Լրատվամիջոցներում հայտնվելուց հետո Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը հանել է իրեն «սիրո խոստովանություններ» անող ցուցանակների նկարները Facebook-ի իր էջից:
Գրում է Առաջին լրատվական` 1in.am-ը:
ՀՀԿ-ական պատգամավորն իր էջում տեղադրել էր նկարներ, որոնցում նրան սիրո հետաքրքիր խոստովանություն են արել: Երևանի Մաշտոցի պողոտայով մեկ երեկ` նոյեմբերի 25-ին, փակցվել են պաստառներ հետևյալ գրություններով` «Նառա, ես քեզ սիրում եմ», «Միշտ ժպտա»:
Անհայտ է միայն, թե ով է պատգամավորի երկրպագուն: