▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է եղել Միհրան Հարությունյանի հարսանիքի կնքահայրը

armtimes.com- Ռոբսոնը Միհրան Հարությունյանի հարսանիքի կնքահայրն է от Asekose TV на Rutube.

Հայկական Ժամանակ թերթի կայքը գրում է. Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի կնքահայրը եղել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով:

Միհրան Հարությունյանն ամուսնացել է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում: Նրա ընտրյալն աբխազացի երգչուհի Մակտինա Բեբիան է:

Միհրան Հարությունյանը և Մակտինան ամուսնացել են այս տարի գարնանը: Ապրիլին նախ՝ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ըմբիշն ամուսնության առաջարկություն է անում նրան: Հետո աղջկա սոցիալական ցանցերի լուսանկարներից, գրառումից և մեկնաբանություններում տեղ գտած շնորհավորանքներից պարզ դարձավ, որ նրանք ամուսնացել են: Անցած շաբաթ էլ նշեցին իրենց միությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее