Դիտեք նաև՝
Այսօր Էմիի ծննդյան օրն է: Երգչուհին դառնում է 29-ը տարեկան:
Ծննդյան առաջին շնորհավորանքն Էմմին ստացել է սիրելիից: Այս մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին և հավելել.
«Կեսգիշերին ինձ տուն ճանապարհելիս ընկերս գեղեցիկ անակնկալ մատուցեց` մեծ փուչիկներ, գեղեցիկ տորթիկ ու նվեր»:
Թե ինչ նվեր է ստացել հոբելյարն ընտրյալից, գաղտնիք է, Էմմին միայն նշել է, որ իր համար տոնական այս օրն անցկացնելու է ընկերոջ հետ ու նրա ծրագրի համաձայն:
Երգչուհին ասել է, որ զանգահարել է մայրիկին` Նադեժդա Սարգսյանին, ով այժմ գտնվում է Գերմանիայում.«Շնորհակալություն հայտնեցի, որ ես կամ»:
«Ծննդյանս օրը հիմնականում հավաքվում ենք մեր տանը: Հիշարժան է 4 տարի առաջ կազմակերպված խնջույքը. հրավիրել էինք դիջեյ, ստեղծել էինք բոլոր պայմանները, որ հյուրերն իրենց ազատ զգան: Մինչեւ առավոտ ուրախացել ենք»,-նշել է Էմմին:
Երգչուհին չի սիրում առանձնացնել նվերներն ու շնորհավորանքները, որոնք ստացել է ընկերներից, գործընկերներից եւ երկրպագուներից. «Ինձ համար կարեւորն այն է, որ այդքան բարի ու ուշադիր մարդկանցով եմ շրջապատված, սիրում ու սիրված եմ»: