Newmag.com-ը գրում է. Հայկական էստրադայի սիրված արտիստներից Սոնա Շահգելդյանը առաջինն էր, ով նմանակեց իր գործընկերներին՝ Էմմիին, Սիրուշոյին, Ալլա Լևոնյանին, Արսեն Սաֆարյանին, Քրիստինե Պեպելյանին և շատ ու շատ այլ հայ երգիչների: Ամանորի այդ նկարահանումը լայն արձագանք գտավ երկրպագուների շրջանում, ովքեր ևս մեկ անգամ փաստում էին, որ իրենց սիրելի արտիստը տաղանդավոր է և, թե ինչպես է երգի միջոցով ճիշտ նմանակում հայկական էստրադայի դեմքերին:
Օրեր առաջ էլ համաշխարհային շուբիզի հայտնի դեմքերից մեկը՝ Քրիստինա Ագիլերան, հյուրընկալվել էր NBC հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմի Ֆելոնի «The Tonight Show Starring Jimmy Fallon» շոուին, որի ընթացքում երգչուհին և երիտասարդ հաղորդավարը պատահական վիճակահանության սկզբունքով ընտրել են հայտնի փոփ աստղերի անուններ, որոնց պետք է նմանակեն։ Ագիլերային բաժին են հասել Շերը, Շակիրան և Բրիթնի Սփիրսը: Հանդիսատեսը ցնցված է եղել, իսկ տեսանյութը մի քանի օրում հասցրել է հատել 16 միլիոնի սահմանը:
Իսկ ո՞վ է ավելի լավ նմանակում՝ մեր Սոնան, թե՞ Քրիստինան…